Սա 05.04.2020 թվին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի առիթով և նպատակով 500 000 օրինակ այս կազմով տպված ՀՀ քաղաքացու անձնագրի մուլյաժ է։
Այս անձնագիրը բաժանել են կես միլիոն ՀՀ քաղաքացիների և համոզել են քվեարկել Սահմանադրության որոշակի կետերի փոփոխման օգտին։
ՈՒշադրություն դարձրեք՝ Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացու
այս անձնագրի վրա պատկերված ՀՀ քարտեզին՝ Հայաստանի Հանրապետության քարտեզն է Արցախի Հանրապետության քարտեզի հետ
միասնական։
Նիկոլը հաստատ մոռացել է այս Անձնագրի մասին։
Հետաքրքիր է՝ այս անձնագրի մասին գիտի՞ Ալիևը։
Տեսնես սրա առիթով հիմա՞ ինչ կարող է ասել։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ